HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հայտնի են ԿԳՄՍ նախարարության դրամաշնորհային մրցույթների հաղթողները

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի (ԿԳՄՍ) նախարարությունը 2021 թվականի պետական բյուջեի նախագծի «Համընդհանուր ներառական կրթության համակարգի ներդրում» ծրագրի շրջանակում իրականացրել է դրամաշնորհային երկու մրցույթ: Այս մասին հայտնում է նախարարության մամուլի ծառայությունը։

«Աուտիզմ և զարգացման խանգարումներ ունեցող երեխաների բուժման, վերականգնման, կրթության և զբաղվածության ապահովման ծառայություններ» միջոցառման շրջանակում դրամաշնորհը հատկացվել է աուտիզմ ունեցող երեխաների համար մանկավարժահոգեբանական աջակցության ծառայություններ մատուցող կազմակերպությանը` հանրապետությունում աուտիզմ ունեցող սովորողների կրթության կազմակերպմանը և ներառմանն աջակցելու նպատակով: ԿԳՄՍ նախարարի հրամանով ստեղծված հաձնաժողովը, հիմք ընդունելով Կառավարության 2003 թվականի դեկտեմբերի 24-ի «ՀՀ պետական բյուջեից իրավաբանական անձանց սուբսիդիաների և դրամաշնորհների հատկացման կարգը հաստատելու մասին» թիվ 1937-Ն որոշմամբ հաստատված հավելվածը, իրականացրել է դրամաշնորհի հատկացման մրցույթի անցկացման  գործընթացը: Մրցույթին մասնակցելու հայտ են ներկայացրել «Քայլ առաջ» սոցիալական-հասարակական կազմակերպությունը և «Աուտիզմ ազգային հիմնադրամը»: Հանձնաժողովի քվեարկության արդյունքում 5 կողմ, 0 դեմ  ձայնով մրցույթի հաղթող է ճանաչվել «Աուտիզմ ազգային հիմնադրամը»:

Վերոնշյալ ծրագրի «Մանկավարժահոգեբանական աջակցության ծառայություններ և կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների կրթության կազմակերպմանն օժանդակող միջոցառումներ» գործողության շրջանակում դրամաշնորհային մեկ այլ մրցույթ է իրականացվել՝ Տավուշի մարզում մանկավարժահոգեբանական աջակցության ծառայություններ մատուցող կազմակերպություն ընտրելու նպատակով: Մրցույթին մասնակցելու համար հայտ է ներկայացրել միայն «Հույսի կամուրջ» հաշմանդամություն ունեցող երեխաների և երիտասարդների իրավունքների պաշտպանության հասարակական կազմակերպությունը: ԿԳՄՍ նախարարի հրամանով ստեղծված հաձնաժողովի քվեարկության արդյունքում 5 կողմ, 0 դեմ ձայնով մրցույթի հաղթող է ճանաչվել «Հույսի կամուրջ» կազմակերպությունը: 

Հաղթող կազմակերպություններն իրենց գործունեությունը կիրականացնեն 2021 թվականի ընթացքում:

Լուսանկարը՝ Pixabay-ից

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter