Սոֆյա Հովսեփյանը դուրս է գալիս «Իմ քայլը» խմբակցությունից
Ազգային ժողովի պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը հայտնել է, որ դուրս է գալիս «Իմ քայլը» խմբակցությունից։ Նրա ֆեյսբուքյան գրառման մեջ մասնավորապես ասվում է հետևյալը․
«Որոշում եմ կայացրել դուրս գալ իմ «Իմ քայլը» խմբակցությունից և այսուհետ գործելու եմ որպես անկախ պատգամավոր: Որոշումը կայացրել եմ երկար մտածելուց հետո: Սա ամենևին չի նշանակում, որ որևէ կերպ կթերանամ իմ որդեգրած առաքելության իրականացման գործում, այլ կշարունակեմ գործել նույն նվիրումով, ինչպես գործել եմ մինչ այս պահը:
Ցանկացած ազգանվեր և պետականամետ գործին լինելու եմ նպաստող, ինչպես եղել եմ, և դեմ եմ լինելու այն բոլոր հարցերին, որոնք չեն բխելու մեր երկրի ու ազգի շահերից: Խնդրում եմ ինձ վստահող անձանց՝ չկաշկանդվել ցանկացած հարցում դիմելու և ակնկալելու իմ աջակցությունը:
Միևնույն ժամանակ ներողություն եմ խնդրում ինձ իրենց ձայնը վստահած հայրենակիցներիցս, որ սույն որոշումը ձեզ հետ չեմ քննարկել , սակայն վստահ եմ , որ ըմբռնումով կմոտենաք»:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել