Հայ պատանի ձյուդոիստները գրավել են 5-րդ եւ 7-րդ տեղերը
Հայաստանի ձյուդոյի պատանիների հավաքական թիմը մարտի 30-31-ը Ուկրաինայի մայարաքաղաք Կիևում մասնակցեց Եվրոպայի գավաթի հերթական առաջնությանը:
Մրցաշարի առաջին օրը տատամի դուրս եկան 50, 55, 60, 66 կգ քաշ ունեցող ձյուդոիստները: Առավել հաջող հանդես եկան երևանցիներ Հարություն Դերմիշյանը (55 կգ) և Դավիթ Ղազարյանը (66 կգ)՝ տոնելով 4 ական հաղթանակ և պարտվելով 2 գոտեմարտում գրավեցին 5-րդ մրցանակային տեղը: Շահեն Աբաղյանը (Հրազդան, 50 կգ) և Միշա Նազարյանը (Գյումրի, 60 կգ) տոնելով 3 ական հաղթանակ և պարտվելով 2 գոտեմարտում գրավեցին 7-րդ մրցանակային տեղը:
Վաղը տատամի դուրս կգան 73 կգ քաշային կարգում գյումրեցի Գրիգոր Սահակյանը և սպիտակցի Գառնիկ Սարոյանը, իսկ 81 կգ քաշային կարգում հանդես կգա չարենցավանցի Շավարշ Սահակյանը: Մրցաշարից հետո մեր հավաքական թիմը կմասնակցի միջազգային ուսումնամարզական հավաքին, որից հետո կմեկնի Ռուսաստանի Տվեր քաղաք՝ մասնակցելու հերթական եվրոպական գավաթի խաղարկությանը:
Մինչ այս մրցաշարը մեր հավաքական թիմը մասնակցել էր Ծաղկաձորում ուսումնամարզական հավաքին և մարտի 15-17 Թուրքիայի Անթալիա քաղաքում անցկացվող Եվրոպայի գավաթի առաջնությանը, որտեղ Շահեն Աբաղյանը (Հրազդան, 50 կգ) և Հարություն Դերմիշյանը (Երևան, 55 կգ) գրավել էին 5-րդ մրցանակային տեղը: Իսկ չարենցավանցի Շավարշ Սահակյանը գրավել էր 7-րդ տեղը: Այս մասին հայտնում է Հայաստանի ձյուդոյի ֆեդերացիան:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել