Հայրենիքի փրկության շարժման ներկայացուցիչները նախատեսում են հանդիպել Օնիկ Գասպարյանի հետ
Հայրենիքի փրկության շարժման ներկայացուցիչների՝ ԱԳ նախարարի հետ շուրջ մեկուկես ժամ տևած հանդիպումից հետո Վազգեն Մանուկյանը լրագրողներին հայտնեց, որ հանդիպման ընթացքում նախարարին ներկայացրել են իրենց մտահոգությունները, լսել որոշ բացատրություններ այդ մտահոգությունների վերաբերյալ: Այս մասին հայտնում է շարժման ֆեյսբուքյան էջը։
Հանդիպման մասին Մանուկյանն ավելի մանրամասներ չներկայացրեց: Նա հայտնեց, որ հանդիպում է նախատեսված նաև ՀՀ ԶՈւ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանի հետ, որից հետո արդյունքները կամփոփեն և հանդես կգան հայտարարությամբ:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել