HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հրդեհ՝ «Դիլիջան Ազգային պարկ»-ում

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ այսօր՝ հունվարի 9-ին՝ ժամը 17։50-ին, Տավուշի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Դիլիջանի ոլորանների վերջնամասում` անտառում, այրվում է խոտածածկ տարածք:

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է «Դիլիջան Ազգային պարկ» ՊՈԱԿ-ի 5-րդ պահաբաժնի մոտակայքում՝ «Հասանի Ուրթ» կոչվող հանդամասում։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 18:42-ին, մարվել՝ 21։13-ին: Անտառամիջյան տարածքում այրվել են չորացած տերևներ, փայտի թափուկներ, մացառուտ (մոտ 1 հա), խոտածածկույթ (մոտ 2 հա), 1 կաղնու ծառ և 5 ծառի կոճղ:

Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել է «Դիլիջան Ազգային պարկ» ՊՈԱԿ-ի 5 աշխատակից:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter