HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ՃՏՊ Վեդի-Ոսկետափ ավտոճանապարհին․ կան զոհեր և տուժածներ

Հունվարի 10-ին, ժամը 03։43-ին Արարատի ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Ոսկետափ գյուղում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ:

Արտակարգ իրավիճակների նախարությունը տեղեկացնում է, որ դեպքի վայր է մեկնել ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Վեդի-Ոսկետափ ավտոճանապարհի 8-րդ կմ-ին բախվել են «Mercedes-Benz C» (վարորդ՝ Վրեժ Գ․, ծնված 1980 թ.) և «Opel Astra» (վարորդ՝ Սևակ Ս․, ծնված 1992 թ.) մակնիշների ավտոմեքենաները, ինչի հետևանքով վարորդները տեղում մահացել են։

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը «Opel Astra» մակնիշի ավտոմեքենայի ուղևորներ Նորիկ (ծնված 1990 թ.) և Դավիթ (ծնված 1999 թ.) Սարոյանները հոսպիտալացվել են Վեդու ԲԿ, որտեղ բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են ծանր:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազի բալոնների փականները, հատուկ տեխնիկայի միջոցով վարորդների դիերը դուրս բերել ավտոմեքենաներից և մոտեցրել շտապօգնությանը:

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter