HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Պուտինը ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցերով խորհրդակցություն է անցկացրել

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը կիրակի՝ հունվարի 10-ին անցկացրել է խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցերը։ Այդ մասին հայտարարել է Կրեմլի պաշտոնական կայքէջը։

«Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման նախաշեմին՝ Վլադիմիր Պուտինը անց է կացրել խորհրդակցություն, որտեղ քննարկվել են ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցերը և Հարավային Կովկասում առկա իրավիճակը»,- նշվում է տարածված հաղորդագրության մեջ։

Խորհրդակցությանը մասնակցել են ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևը, Արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը, Պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն, Անվտանգության դաշնային ծառայության տնօրեն Ալեքսանդր Բորտնիկովը և Արտաքին հետախուզական ծառայության տնօրեն Սերգեյ Նարիշկինը։ ։

Հիշեցնենք, որ Հայաստանի վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանը հայտարարել էր, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունվարի 11-ին աշխատանքային այցով կմեկնի Ռուսաստանի Դաշնություն: Մոսկվայում նախատեսված է Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի եւ Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիեւի եռակողմ հանդիպումը: Այցի շրջանակում վարչապետը նաեւ առանձնազրույց կունենա ՌԴ նախագահի հետ: Գևորգյանի խոսքերով՝ հանդիպումն ունի տնտեսական օրակարգ, քննարկվելու են տարածաշրջանային կոմունիկացիաների բացման, միջազգային բեռնափոխադրումների իրականացման՝ այդ թվում Հայաստանից դեպի Ռուսաստանի Դաշնություն, Իրանի Իսլամական Հանրապետություն, ինչպես նաեւ Հայաստանի կենտրոնական հատվածներից Նախիջեւանի երկաթուղով դեպի Սյունիքի մարզ:

Հիշեցնենք, որ նոյեմբերի 9-ի երեկոյան Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ղեկավարների ստորագրած հայտարարությամբ՝ Արցախում մարտական գործողությունները դադարել են։ Համաձայն այդ փաստաթղթի՝ հայկական կողմը մինչև դեկտեմբերի 1-ը Ադրբեջանին է հանձնել Քելբաջարի, Աղդամի և Լաչինի շրջանները։

Լեռնային Ղարաբաղում շփման գծի և Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայվել է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախումբը:

Լաչինի միջանցքը (5 կմ լայնությամբ), որն ապահովում է Արցախի կապը Հայաստանի հետ՝ շրջանցելով Շուշի քաղաքը, մնացել է Ռուսաստանի խաղաղապահ զորակազմի վերահսկողության ներքո:

Լուսանկարը՝ Михаил Климентьев/пресс-служба президента РФ/ТАСС

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter