HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Բեռլինի ոստիկանությունը կուժեղացնի Բունդեսթագի պահպանությունը

Բեռլինի ոստիկանությունը կուժեղացնի գերմանական Բունդեսթագի պահպանությունը, Վաշինգտոնում տեղի ունեցած անկարգություններից հետո, երբ ամբոխը ներխուժել էր Կապիտոլիում։ Այդ մասին իր ուղերձում Բունդեսթագի պատգամավորներին հայտնել է Գերմանիայի խորհրդարանի ստորին պալատի խոսնակ Վոլֆգանգ Շոյբլեն։ Ուղերձի տեքստը հունվարի 10-ին հրապարակել է Bild am Sonntag-ը։

Ինչպես գրել է Շոյբլեն, «Բեռլինի ոստիկանությունը տվել է հանձնարարական Բունդեսթագի տարածքում ուժերի մեծացման վերաբերյալ»։ Բացի այդ, խորհրդարանի խոսնակը Գերմանիայի ԱԳՆ-ից խնդրել է տրամադրել զեկույց Վաշինգտոնի անկարգությունների վերաբերյալ, որի արդյունքում հողային և դաշնային մակարդակներում կքննարկվի, թե ինչ եզրակացություններ պետք է անել Բունդեսթագի անվտանգության վերաբերյալ։

Հունվարի 7-ին Բեռլինի ոստիկանության ներկայացուցիչը հայտարարել էր, որ Գերմանիայի մայրաքաղաքում կուժեղացվի հատուկ կարևորություն ունեցող շենքերի պահպանությունը։ Առաջին հերթին խոսքը գնում է Բունդեսթագի և Գերմանիայի տարածքում ԱՄՆ-ին պատկանող օբյեկտների մասին։ 

Գերմանիայի արտաքին գործերի նախարար Հայկո Մաասը Վաշինգտոնում տեղի ունեցած անկարգությունները համեմատել է նախորդ տարի հակակորոնավիրուսային ակցիաների մասնակիցների կողմից Բունդեսթագի տարածք ներթափանցելու հետ։ 

Հիշեցնենք, որ 2020 թվականի օգոստոսին Բեռլինում կորոնավիրուսի համավարակի նկատմամբ գերմանական կառավարության վարած քաղաքականության դեմ հանդես եկող ցուցարարները կարողացել էին հասնել Բունդեսթագի շենք, որը շրջափակվել էր ոստիկանության կողմից։ Ցուցարարները իրավապահների ուղղությամբ քարեր և շշեր էին նետել։ Նրանք չեն կարողացել մտնել Բունդեսթագի շենք։ Արդյունքում, բերման էր ենթարկվել մոտ 300 ցուցարար։

Լուսանկարը՝ Reuters գործակալության

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter