
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը աշխատանքային այցով ժամանել է Մոսկվա
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը աշխատանքային այցով ժամանել է Մոսկվա: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանը:
«Ժամեր անց կմեկնարկի Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի եւ Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիեւի եռակողմ հանդիպումը:
Հանդիպման արդյունքների վերաբերյալ կլինի պաշտոնական հաղորդագրություն»,- գրել է Մանե Գևորգյանը։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել