HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ապամոնտաժողների թիվն ավելանում է (վիդեոներ)

ՀՀ ոստիկանապետ պարոն Վլադիմիր Գասպարյանին

Հարգելի պարոն Գասպարյան,

Մաշտոցի պուրակում ինքնակամ կառուցված շինությունների դեմ երիտասարդության պայքարը գնալով ավելի է կարևորվում մեր հանրության կողմից: Պետական իշխանության մարմինների անզորությունը վերացնել ստեղծված անօրինական դրությունը առաջացնում է Երևանի համայնքի բազմաթիվ անդամների արդար և ողջամիտ դժգոհությունը:

Տեղեկացնում ենք Ձեզ, որ ս/թ մարտի 31-ին՝ ժամը 13:00-ից Մաշտոցի պուրակում անօրինական կառուցված տաղավարների ապամոնտաժման աշխատանքներ կատարելու մտադրություն ունեցող անձանց ապրիլի 1-ին միանում են հետեւյալ քաղաքացիները.

 1.Մինասյան Սեյրան, անձնագիր` АК 0300517

 2. Վարդումյան Հովիկ, անձնագիր` AM 0425115

 3. Վարդանյան Արտավազդ, անձնագիր` AE 0222034

 4. Եղիազարյան Օշին

 5. Դոխոլյան Արթուր, անձնագիր`AB 0440733

 6. Բաղդասարյան Էդգար, անձնագիր` АК 0311835

 7. Կարապետյան Արայիկ, անձնագիր` AM 0532567

 8. Եղնուկյան Կարո, անձնագիր` AK 0330222

Ապամոնտաժման աշխատանքներն իրականացնելու համար օգտագործվելու են հետևյալ գործիքները.

1. էլեկտրական սրիչ (բոլգարկա) RTR Rother N. S.N. ELS 101-0192-0732  – 1 (մեկ) հատ,

2. պտուտակահան STAREX  – 12 (տասներկու) հատ,

 3. հարթաշուրթ KLY-TEK 160mm     - 5 (հինգ) հատ,

 4. ճոպան կտրող գործիք STAREX  –  2 (երկու) հատ,

 5. դուր ORIENT – 2 (երկու) հատ,

 6. ապակի բրնող գործիք SUCTIONCUP – 4 (չորս) հատ

 7. անլար պտտուկահան ELK 418 RTR ROTHER – 1(մեկ )հատ

Ապոմոնտաժումը նախատեսված է իրականացնել  կազմակերպված եղանակով, առանց հասարակական կարգը խախտելու, մասնագիտական մեթոդներով և գործիքներով, առանց սեփականատիրոջ գույքին վնաս պատճառելու։ Հաշվի առնելով, որ ոստիկանությունը ներկա դրությամբ իրականացնում է Մաշտոցի պուրակում տաղավարների պահպանությունը.

Պ Ա Հ Ա Ն Ջ ՈՒ Մ    Ե Ն Ք

1. Ապահովել վերը նշված ՀՀ քաղաքացիների ազատ մոտեցումը տաղավարներին` դրանց ապամոնտաժման աշխատանքները կատարելու համար:

2. Ապամոնտաժման աշխատանքների ժամանակ ապահովել հասարակական կարգի պահպանությունը և աշխատանքներ իրականացնող անձանց անվտանգությունը: 

Մաշտոցի պուրակում ինքնակամ շինությունների ապամոտաժման նախաձեռնող խումբ

1.04.12 թ.

Տեսանյութերը՝ Ժաննա Սարգսյանի


Մեկնաբանություններ (2)

vostik
Ես ուզում եմ իմանալ, գալու՞ է մի օր որ մեր ոստիկանությունը իր վրայից դեն նետի օլիգրախների շահերի կատարածու լինելու ամոթալի տիտղոսը ու մի օր որոշի կանգնել ժողովրդի ու Հայաստանի շահերի կողքին։ Պատկերացնու՞մ եք երեխան հարցնում է, մամ պապան ուրա՞.., մայրը պատասխանում է՝ բալիկ ջան պապան գնացելա չգիտեմ ում բուտկենա պահպանում։ Երեխան հարցնում է ինչի պապան պահակա՞ աշխատում։ Դե մայրը հիմա ո՞նց բացատրի, որ հայրդ ՀՀ ոստիկան էր ժամանակին։
Արսեն
Ես կարծում եմ, որ հավատանք որ փոխենք կարգախոսը այս մարդիկ ասելու իրավունք ունեն, իսկ կուսակցությունները թող լռեն ու ձայները դուրս չգա

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter