HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

59-ամյա տղամարդուն ծեծելով սպանել, ապա դին արկղով տեղափոխել են. ոստիկանություն

Ոստիկանությունը տեղեկացնում է, որ հունվարի 8-ին Վեդի քաղաքից Քաղցրաշեն գյուղ տանող դաշտամիջյան ճանապարհով անցնող մի տղամարդ արկղ էր տեսել, մեջը՝ տղամարդու դի։ Ժամը 12.45-ին նա ահազանգել էր ոստիկանություն։

Ահազանգի հետքերով մեկնած ոստիկանության Արարատի բաժնի օպերատիվ խումբը պարզել է, որ արկղում 59-ամյա Պետրոս Ամիրխանյանի դին էր։ Դատաբժիշկը մարմնի զննությամբ բռնության հետքեր է հայտնաբերել։ Տարածքային քննչական բաժնում սպանության հատկանիշներով քրեական գործ է հարուցվել։

Տեղեկություններ են ձեռք բերվել, որ տղամարդուն ծեծելով սպանել են հունվարի 5-ին։ «Նախնական տվյալներով՝ Վեդի քաղաքի Թումանյան փողոցի բնակարաններից մեկում մի քանի անձի, այդ թվում՝ անչափահասների մասնակցությամբ հացկերույթ էր եղել։ Կենցաղային հարցի շուրջ վեճ է ծագել։ Այդ ընթացքում 59-ամյա տղամարդուն մի քանի հոգով ծեծել են՝ պատճառելով կյանքի հետ անհամատեղելի վնասվածքներ։ Դեպքից երկու օր անց անչափահասներից մեկը հոր տաքսի ավտոմեքենան բերել էր կացարանի մոտ, որտեղից էլ փայտե արկղով դին տեղափոխել էին Վեդիից Քաղցրաշեն գյուղ տանող դաշտամիջյան ճանապարհ ու թողել այնտեղ»,- ասված է ոստիկանության հաղորդագրության մեջ։

Ոստիկանության ծառայողները հայտնաբերել են նաև կասկածվողներին, որոնք բերման են ենթարկվել Արարատի բաժին, ապա ներկայացվել Վեդիի քննչական բաժին՝ հարցաքննության։ 4 անձ, այդ թվում՝ 15-ամյա երկու պատանի ձերբակալվել է։ Դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ օպերատիվ-հետախուզական միջոցառումներն ու քննչական գործողությունները շարունակվում են։ Կատարվում է նախաքննություն։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter