ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար. «Չինաստանը ՆԱՏՕ-ի հակառակորդը չէ»
ՆԱՏՕ-ն Չինաստանին չի համարում իր հակառակորդը, թեև համաշխարհային ասպարեզում նրա վերելքը խնդիրներ է ստեղծում դաշինքի համար։ Այդ մասին իր հոդվածում գրել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը, որը երկուշաբթի՝ հունվարի 11-ին, հրապարակվել է Defense News շաբաթաթերթում։
«Չինաստանը մեր հակառակորդը չէ։ Համաշխարհային ասպարեզում նրա վերելքը բացում է հնարավորություններ, բայց նաև ստեղծում խնդիրներ։ Չինաստանն աշխարհում ունի երկրորդ պաշտպանական բյուջեն և շարունակում է արագ տեմպով արդիականացնել իր զինված ուժերը։ Միևնույն ժամանակ, ՉԺՀ-ն ոտնահարում է մարդու իրավունքները և ահաբեկում մյուս երկրներին»,- ընդգծել է Ստոլտենբերգը։
Ավելի վաղ, ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը հայտարարել էր, որ ԱՄՆ-ն մտահոգված է, որ Չինաստանը գնալով ավելի ազդեցիկ է դառնում և վեր է ածվում նոր տեխնոլոգիաների զարգացման առաջատարի:
Լուսանկարը՝ Reuters գործակալության
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել