HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Պահանջում ենք անօրինական որոշում կայացնողներին պատժել

Հայտարարություն

Երեկ` մարտի 31-ին, Մաշտոցի պուրակում վերսկսվեց անժամկետ նստացույցը: Հորդառատ անձրևի պայմաններում գիշերը պուրակում անցկացնելու համար ակտիվիստները բերեցին վրան, որը, սակայն, ոստիկանները չթույլտարեցին տեղադրել: Վրան տեղադրելու առաջին փորձը կատարվել էր դեռևս երկու շաբաթ առաջ:

Այն ժամանակ` մարտի 14-ի երեկոյան 9:30-ի մոտակայքում ոստիկաններն առանց նախազգուշացման և իրավական հիմնավորման իրենց կողմից կազմակերպված կեղծ աղմուկ-աղաղակով շեղել էին ակտիվիստների ուշադրությունը, տասնյակներով վրա հասել տեղադրված մեկ վրանի վրա, որի մեջ այդ պահին քնած մարդ կար, և քաշքշուկով ու հրմշտոցով վրանը կոտրելով այն հանել:

Դրան հետևեց ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի հայտարարությունը, որում, մասնավորապես, ասված էր, որ վրանի տեղադրումը չի կարող դիտվել որպես հասարակական կարգի խախտում և որ վրանը հանելուն ուղղված ոստիկանների գործողությունները ոչ իրավաչափ էին:

Երեկ վրանի տեղադրման համար ոստիկանների ստեղծած ոչ իրավաչափ խոչընդոտները կանխելու նպատակով, նախ, ահազանգի արդյունքում պուրակ այցելեց մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի ներկայացուցիչը, ում ոստիկաններն անգամ չլսեցին` պնդելով, որ վրանի տեղադրումն արգելելու են:

Նրանց արհամարհական և ագրեսիվ վերաբերմունքի արդյունքում պուրակ ժամանեց ինքը` մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը: Վերջինիս և ոստիկանների միջև «բանակցությունները», սակայն, ապարդյուն անցան:

Մարդու իրավունքների պաշտպանը պնդում էր, որ վրանի տեղադրումն անօրինական չէ, իսկ ոստիկանները, հանձինս Երևանի փոխոստիկանապետ Ռոբերտ Մելքոնյանի, հաշվի չառան մարդու իրավունքների պաշտպանի առաջարկն ու հորդորը, և առանց որևէ իրավական հիմնավորման, կամայական որոշման հիման վրա, արգելեցին վրանի տեղադրումը:

Երբ ակտիվիստներից մի քանիսը փորձեցին տեղադրել վրանը, հենց մարդու իրավունքների պաշտպանի ներկայությամբ ոստիկանները, ներառյալ` «կարմիր բերետավորներ», վրա հասան և հրմշտոցով թույլ չտվեցին ակտիվիստներին անգամ բացել վրանը:

Մենք տեղի ունեցած միջադեպը համարում ենք, մեղմ ասած, խայտառակություն: Իրավապահ մարմնի ներկայացուցիչները պարտավոր են գործել օրենքի շրջանակներում: ՀՀ ոստիկանությունն արդեն անցել է բոլոր սահմանները և հաշվի չի նստում անգամ իր իրավասությունների շրջանակում միջամտություն ցուցաբերող ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի հետ:

Ոստիկանության գործողությունները ոչ իրավաչափ էին, ինչը ևս մեկ անգամ հավաստվեց մարդու իրավունքների պատշպանի կողմից: Մենք պահանջում ենք անօրինական որոշում կայացնողներին պատժել և մեկընդմիշտ վերջ դնել այս կամայականություններին:

«Մենք ենք այս քաղաքի տերը» քաղաքացիական նախաձեռնություն

«Մեր քաղաքը» հանրային քաղաքացիական նախաձեռնություն

01.04.2012թ.

Լուսանկարը՝ Կարեն Մինասյանի

Մեկնաբանություններ (2)

Kar
voch miayn ays aygun verabervor aporini vroshum yndunoxnerin ayl bolor aporini bnapahpanakan voroshumner yndunoxnerin xist patjela petq. Dranq qaxaqakan kamq chunen ur mnac petutian bnutiun karavaren.. dranq menak arevtur karan anen kam Bulki sarqen u irenc xeloqi tex drac manglavikner unenan.. Amen inch sharunakveluia nuin pes joxovurd jan, noric nuin mardiq nshanakvelu en, stexic paxnela petq kam giteq..
hay
Այս հայտարարությունը պետք է գրվեր ոչ թե հայերեն այլ թուրքերեն: Զարմանում ես էլի, էս ինչ է կատարվում էս երկրում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter