Խաչատուր Սուքիասյանին թույլ չտվեցին գրանցվել նաեւ համամասնական ցուցակով
Այսօր ԿԸՀ-ն արտահերթ նիստ էր գումարել, որպեսզի հաստատի խորհրդարանական ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերի համամասնական ցուցակը:
Ինչպես «Հետքին» տեղեկացրին ԿԸՀ-ից, ՀԱԿ-ի համամասնական ցուցակից հանվել է Խաչատուր Սուքիասյանի անունը, քանի որ ոստիկանության անձնագրային եւ վիզաների վարչության ներկայացրած տեղեկանքով Խաչատուր Սուքիասյանը 5 տարի մշտապես Հայաստանում չի բնակվել եւ 10 ամիս 20 օր գտնվել է արտերկրում:
ԿԸՀ-ն այսօր գրանցել է նաեւ 8 կուսակցություններին եւ մեկ դաշինքին, որպեսզի մասնակցեն մայիսի 6-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններին:
Հանրապետական, «Բարգավաճ Հայաստան», «Օրինաց երկիր», «Ժառանգություն», ՀՅԴ, «Միավորված Հայեր», Հայաստանի Կոմունիստական եւ Հայաստանի Դեմոկրատական կուսակցությունները, ինչպես նաեւ «Հայ ազգային կոնգրես» դաշինքը ապրիլի 8-ից կարող են սկսել քարոզարշավը:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել