HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Էրդողանը Եվրամիությանը կոչ է արել Brexit-ից հետո իր կազմն ընդունել Թուրքիային

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Եվրամիությանը կոչ է արել Brexit-ից հետո իր երկիրն ընդունել Միության կազմ։ Այդ մասին Էրդողանը հայտարարել է Եվրամիության անդամ երկրների դեսպանների հետ հանդիպման ժամանակ։

«Մենք չենք հրաժարվել ԵՄ լրիվ անդամության մեր ձգտումից։ Brexit-ի արդյունքում աճող անորոշությունը կվերանա միայն այն բանից հետո, երբ Թուրքիան անդամակցի Միությանը»,- նշել է Էրդողանը։

Թուրքիան 1963 թվականին ասոցացման համաձայնագիր է կնքել ԵՄ-ի հետ։ Այն ժամանակ Միությունը կոչվում էր Եվրոպական տնտեսական միություն։ 1987 թվականից Թուրքիան ԵՄ-ին անդամակցելու հայտ է ներկայացրել։ Այդուհանդերձ, անդամակցության բանակցությունները սկսվել են միայն 2005 թվականին, իսկ ընթացքում մի քանի անգամ դադարեցվել, ինչը պայմանավորված է եղել կողմերի միջև առկա տարաձայնություններով։ 

Ներկայում բաց են բանակցային 35 գլուխներից 16-ը։ 2016 թվականի մարտին Բրյուսելն ակտիվացրել էր Թուրքիայի անդամակցության բանակցությունները՝ փոխարենը Թուրքիան պետք է նպաստեր դեպի Եվրոպա միգրանտների հոսքի կրճատմանը։

 Լուսանկարը՝ REUTERS / YVES HERMAN

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter