HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հունվար ամսվա եղանակի կանխատեսումը

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ներկայացրել է հունվար ամսվա եղանակի կանխատեսումը։

Նշվում է, որ հունվարը տարվա ամենացուրտ ամիսն է: Հանրապետության տարածքում օդի միջին ամսական ջերմաստիճանը -6.7°C է, իսկ ամսվա առավել ցուրտ ժամանակահատվածը երկրորդ տասնօրյակն է:

Հունվարին դիտվող վտանգավոր երևույթներից են մառախուղը, առատ ձյունը, ձնաբուքը, որը խաթարում է տրանսպորտի աշխատանքը:

Երևանում օդի միջին ամսական ջերմաստիճանը կանխատեսվում է -4...-5°C:

Արարատի, Արմավիրի մարզերում, Արագածոտնի և Կոտայքի նախալեռնային շրջաններում օդի միջին ամսական ջերմաստիճանը կանխատեսվում է -4...-5°C:

Շիրակի և Գեղարքունիքի մարզերում, Արագածոտնի և Կոտայքի լեռնային շրջաններում՝ -7...-10°C:

Լոռու մարզում՝ 0...-2°C, Տավուշի մարզում՝ +1...+2°C:

Վայոց Ձորի նախալեռնային շրջաններում օդի միջին տարեկան ջերմաստիճանը կանխատեսվում է -4...-5°C, լեռնային շրջաններում` -7...-10°C:

Սյունիքի հովտային շրջաններում +2...+3°C, նախալեռնային շրջաններում` -5...-6°C:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter