HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոնը» աշխատանքներ է կատարել Վարդենիսի տարածաշրջանում և Սյունիքի մարզում

«Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն»-ի (ՀԱՓԿ) մասնագետները 2020 թվականի ընթացքում Հայաստանի Կոտայքի մարզի Մայակովսի համայնքում (Բալահովտի նախկին ռազմական պահեստների տարածքում) ականազերծել են 62 896 քմ տարածք և պաշտոնապես հանձնել են տեղական ինքնակառավարման մարմիններին։ Հուլիսյան դեպքերից հետո Տավուշի մարզի Չինարի և Չորաթան գյուղերում մեր ականազերծողները խաղաղ բնակավայրերի վրա արձակած, սակայն չպայթած արկեր, զինամթերք են հայտնաբերել և վնասազերծել: Այս մասին հայտնում է կենտրոնի մամուլի ծառայությունը։

Պատերազմի օրերին կենտրոնի աշխատակիցները խաղաղ բնակչության դեմ կիրառված և չպայթած զինամթերքների հայտնաբերման և լուսաբանման աշխատանքների նպատակով եղել են Հայաստանի Վարդենիսի տարածաշրջանի Վարդենիս, Մեծ Մասրիկ, Սոթք և Սյունիքի մարզի Արծվանիկ, Դավիթ Բեկ բնակավայրերում:

«Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն»-ը 2019 թվականի փետրվար 8-ից մարդասիրական առաքելությամբ է հանդես գալիս նաև Սիրիայի Արաբական Հանրապետությունում: Ընդհանուր առմամբ առաքելության առաջին օրվանից մինչև 2020թ.-ի դեկտեմբերի 31-ը ականզերծվել է 319.820 քմ ականապատված տարածքներ և հայտնաբերվել է 359 ական ու պայթուցիկ նյութ: Իսկ վիրաբույժներից, թերապևտներից, գինեկոլոգներից, մանկաբույժներից, ատամնաբույժներից, նյարդաբաններից կազմված բժիշկների խումբն իր օգնությունն է ցուցաբերել ընդհանուր առմամբ 25 816 հիվանդի:

Ըստ հաղորդագրության՝ եպտեմբերին ՀԱՓԿ ՊՈԱԿ-ի Էջմիածնի ուսումնական կենտրոնում, դասընթացի համար համալրված անհրաժեշտ ուսումնական միջոցներով, կայացել է Սիրիա մեկնող 6-րդ հերթափոխի հումանիտար ականազերծողների տեսական և գործնական դասընթացներ:

2021 թվականի հունվարի 25-ից մինչև փետրվարի 25-ը նույնպես նախատեսվում են ականազերծողների և բուժակների դասընթացներ:

«Ականազերծման և ուտիլիզացիայի հիմնադրամ»-ի մասնագետները Սյունիքի մարզի Տեղ համայնքի Կոռնիձոր բնակավայրում 550 000 քառակուսի մետր կլաստերային ենթազինամթերքով վարակված հաստատված վտանգավոր տարածքներից մաքրել են 3850 քառակուսի մետր ականապատ տարածք: Դեկտեմբերին Սյունիքի մարզի Կապան համայնքի Դավիթ Բեկ բնակավայրում իրականացրել են 30 000 քմ տարածքում չպայթած զինամթերքի հայտնաբերման և ոչ տեխնիկական հետազոտության աշխատանքներ։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter