HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանով

Հայաստանի տարածքում հունվարի 13-ի ցերեկը, 17-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հունվարի 14-ի երեկոյան, 16-ին առանձին շրջաններում, 15-ին, 18-ին շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, լեռնային գոտում ձյան, նախալեռնային և հովտային գոտում՝ թաց ձյան և ձնախառն անձրևի տեսքով։ Այս մասին հաղորդում է արտակարգ իրավիճակների նախարարությունը։

Քամին՝  հարավային՝ 5-8 մ/վ, առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում՝ 18-23 մ/վ:

Օդի ջերմաստիճանը հունվարի 13-ի ցերեկը, 14-15-ն Արարատյան դաշտում և նրա նախալեռնային գոտում աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանով։

Երևան քաղաքում հունվարի 13-ի ցերեկը, 16-17-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։  Հունվարի 14-ի  ուշ երեկոյան ժամերին, 15-ին, 18-ին ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter