HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Բնապահպանական խախտումների արդյունքում պետբյուջե մուծվել է 1,24 մլն դրամ

ՀՀ  բնապահպանության նախարարության աշխատակազմի µնապահպանական պետական տեսչության կողմից 26.03.-30.03.2012 թթ. ընկած ժամանակահատվածում  իրականացված ստուգումների և շրջայցերի ընթացքում հայտնաբերված խախտումների, ինչպես նաև տարածքային բաժինների վարույթին հանձնված գործերի  քննության արդյունքում  ԲՊՏ կողմից կայացվել է  0.93 մլն դր ընդհանուր գումարով վարչական տուգանքի 12 որոշում և հաշվարկվել է 1.42 մլն դր ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:

Մասնավորապես`

Բուսական աշխարհի պահպանության ոլորտ

Լոռու ՏԲ վարույթին հանձնված  ապօրինի ծառահատման 3 գործով 2 ֆիզիկական անձի նկատմամբ  կայացվել է 100.0 հազ. դր ընդհանուր գումարի վարչական տուգանքի 2 որոշում և հաշվարկվել է 642.6 հազ. դր ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված  վնաս:

Ջրերի պահպանության ոլորտ

ԿՀԹՎՆ և  Մթնոլորտի  ՎԲ  կողմից  «Ստրոնգ Սթոուն գրուպ» ՍՊ  ընկերությունում համատեղ  իրականացված ստուգման արդյունքում  հայտնաբերված խախտման  համար կայացվել է 150.0 հազ. դր գումարի վարչական տուգանքի որոշում:   

Մթնոլորտի պահպանության ոլորտ

ԿՀԹՎՆ և Մթնոլորտի  ՎԲ կողմից 1 կազմակերպությունում  իրականացված ստուգման արդյունքում  հայտնաբերված խախտման համար կայացվել է  100.0 հազ. դր գումարի վարչական տուգանքի որոշում և հաշվարկվել է 534.04 հազ. դր գումարի շրջակա միջավայրին հասցված  վնաս:

Մթնոլորտի  ՎԲ և Երևանի ՏԲ կողմից 3 կազմակերպություններում  իրականացված համատեղ ստուգումների  արդյունքում  հայտնաբերված խախտումների համար կայացվել է  200.0 հազ. դր ընդհանուր գումարի վարչական տուգանքի 2 որոշում և հաշվարկվել է 152.5 հազ. դր գումարի շրջակա միջավայրին հասցված  վնաս:

Մթնոլորտի  ՎԲ և Արագածոտնի  ՏԲ կողմից իրականացված ստուգման  արդյունքում  հայտնաբերված խախտման համար կայացվել է  100.0 հազ. դր գումարի վարչական տուգանքի որոշում և հաշվարկվել է 46.63 հազ. դր գումարի շրջակա միջավայրին հասցված  վնաս:

Հաշվետվությունները սահմանված ժամկետում չներկայացնելու համար 

Վայոց ձորի  ՏԲ կողմից  2 տնտեսվարողների մոտ  ստուգումների արդյունքում հայտնաբերված խախտումների համար կայացվել է 100.0 հազ. դր ընդհանուր  գումարի վարչական տուգանքի 2 որոշում:

Արարատի  ՏԲ կողմից 2 տնտեսվարողի նկատմամբ կայացվել է 130.0 հազ. դր ընդհանուր գումարի վարչական տուգանքի 2 որոշում:

Փայտանյութի ապօրինի տեղափոխում

Լոռու ՏԲ կողմից արձանագրված  խախտման համար 1 ֆիզիկական անձի նկատմամբ   հաշվարկվել է  45.0 հազ. դր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:

Ապօրինի որս

Շիրակի ՏԲ աշխատակիցների կողմից հայտնաբերված ձկան ապօրինի որսի համար 1 ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 50.0 հազ. դր  գումարի վարչական տուգանքի  որոշում: Առգրավված է 20 գծմ դնովի ցանց:

Ընդհանուր առմամբ ԲՊՏ կողմից կիրառված պատժամիջոցներից ՀՀ պետբյուջե նշված ժամանակահատվածում մուտք է եղել 1.24 մլն դր գումար:                                    

ՀՀ բնապահպանության նախարարություն

                                                                                                          

Մեկնաբանություններ (1)

Kar
Ba en vor henc iranc dobroiova u chi mucvum?? Kam henc en vor et volorti pet pashtonyai tsanotnern en anum:) Ete dobroiova urem teschutiunn el anzora, vortev qtic kberi...

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter