HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հունվարի 14-15-ին հնարավոր են գազի և էլեկտրաէներգիայի ժամանակավոր անջատումներ

Վթարավերականգնողական աշխատանքներով պայմանավորված` հանրապետության տարածքում հունվարի 14-ին ժամը 07։00-ից մինչև հունվարի 15-ը՝ ժամը 07։00-ն, հնարավոր են բաժանորդներին մատակարարվող գազի և էլեկտրաէներգիայի ժամանակավոր անջատումներ։ Այս մասին տեղեկացնում է տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը։

«Հայցում ենք սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության համար և վստահեցնում, որ ձեռնարկվում են անհրաժեշտ բոլոր միջոցառումներն աշխատանքները նախանշված ժամկետում ավարտելու ուղղությամբ»,- ասվում է նախարարության հաղորդագրությունում։

Մեկնաբանություններ (1)

Սիրանուշ Պապոյան
Ես կարծում եմ, որ սա արվում է դիտավորյալ, մարդկանց ուշադրությունը այդ ուղղությամբ շեղելու միտումով։ Իսկ մեր խելոք կառավարիչները չեն կարծում, որ դա կարելի էր հաջորդաբար անել՝ մի օր լույսն անջատել, հաջորդ օրը գազը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter