HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արման Թաթոյան․ «Ադրբեջանական սոցցանցերը լի են հայ երեխաներին սպանելու, խոշտանգելու կոչերով»

Ադրբեջանական սոցիալական ցանցերը լի են հայ երեխաներին սպանելու, խոշտանգելու, արյունը խմելու ու այլ դաժան վերաբերմունքի արժանացնելու կոչերով, ատելությամբ: Այս մասին ասվում է Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի ֆեյսբուքյան գրառման մեջ։

«Օրինակ՝ հայ երեխաների նկարներով անգամ կազմակերպվում են հարցումներ, թե արդյոք կսպանեին հայ երեխայի:

Բոլոր ապացույցները մանրամասն արտացոլված են Մարդու իրավունքների պաշտպանի արտահերթ զեկույցում, որը ներառում է միայն այս պատերազմի ժամանակահատվածը և վերաբերում է հայերի նկատմամբ կազմակերպված ատելությանն ու թշնամանքին Ադրբեջանում` որպես էթնիկ հիմքով խոշտանգումների և անմարդկային վերաբերմունքի խորքային պատճառ»,- գրել է Արման Թաթոյանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter