Հաղպատ-Նեղոց ճանապարհահատվածը ժամանակավորապես փակ կլինի երթևեկության համար
Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման (Մ6) միջպետական ավտոճանապարհի՝ Հաղպատի խաչմերուկից մինչև Նեղոց ճանապարհահատվածը‚ ժայռապայթեցման և քարաթափման աշխատանքներով պայմանավորված‚ հունվարի 15-ին՝ ժամը 13.30-ից մինչև 17.00‚ փակ է լինելու երթևեկության համար։ Այս մասին հայտնում է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության հասարակայնության հետ կապերի բաժինը։
Պայթեցման աշխատանքներն իրականացվում են Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման (Մ6) միջպետական ավտոճանապարհի վերականգնման և բարելավման ծրագրի շրջանակներում։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել