HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գայանե Հովսեփյան

Պատերազմում վիրավորում ստացած անձինք օժանդակ սաքեր կարող են ստանալ նաև զինգրքույքով կամ ՀԾ համարանիշով

Կառավարության հունվարի 14-ի որոշմամբ՝ բժշկասոցիալական փորձաքննության դիմելու, պրոթեզաօրթոպեդիկ, վերականգնողական պարագաներ, վերականգնմանն աջակցող այլ տեխնիկական միջոցներ ձեռք բերելու նպատակով պետական հավաստագրեր տրամադրելու համար անձնագիր կամ նույնականացման քարտ ներկայացնելու պահանջը կփոխարինվի անձը հաստատող փաստաթուղթ ներկայացնելու պահանջով: Այն հնարավորություն կընձեռի վնասվածք ստացած այն զինծառայողներին, որոնց մոտ կարող են առկա լինել հաշմանդամության համար հիմք հանդիսացող ակնհայտ խնդիրներ, բժշկասոցիալական փորձաքննությունը, ինչպես նաև աջակցող միջոցների տրամադրման գործընթացը իրականացնել նաև զինվորական գրքույկով:

Վիրավորում ստացած զիծառայողները և քաղաքացիական անձինք աջակցող սարքեր, օրինակ` սայլակ կամ քայլակ ստանալու համար գործող կարգավորմամբ պետք է ունենային հաշմանդամության խումբ: Հաշվի առնելով այն փաստը, որ գործող կարգավորումներով հաշմանդամության խումբ ստանալը որոշակի բժշկական գործընթացից հետո է տեղի ունենում և որոշ դեպքերում անհրաժեշտ սարքավորումների կարիք կա, ընդունված ընթացակարգով՝ առանց հաշմանդամության խմբի տրամադրման գործընթացն ավարտելու, կտրամադրվեն օժանդակ սարքերը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter