Պաշտպանը հորդորում է զգուշություն ցուցաբերել սոցիալական ցանցերում երեխաների լուսանկարներ հրապարակելիս
Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը քաղաքացիներին հորդորում է առավելագույն զգուշություն ցուցաբերել երեխաների ու հատկապես մանկահասակ երեխաների լուսանկարներ Ֆեյսբուքում ու այլ սոցիալական ցանցերում հրապարակելիս:
«Նկատի ունեցեք, որ դուք այդ քայլով կորցնում եք ձեր երեխայի լուսանկարի նկատմամբ մասնավորության (privacy) ակնկալիքը: Այն կարող է դառնալ այլ, ցանկացած մարդու սեփականություն հաջորդ վայրկյանից: Դա խոցելի է դարձնում երեխային ու նաև առաջին հերթին ձեզ` ծնողներիդ: Երբեք չեք կարող ենթադրել, թե ում կողմից և ինչ նպատակով կարող է երեխայի նկարն օգտագործվել:
Ցավոք, սոցիալական ցանցերը ու երևի թե հատկապես Ֆեյսբուքը հեղեղված են վիրավորանքներով, ատելությամբ և այլ անօրինական երևույթներով»,- ասված է Պաշտպանի կատարած ֆեյսբուքյան խնդրանք-գրառման մեջ:
Լուսանկարը՝ theconversation.com/Lotus Carroll
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել