HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գայանե Հովսեփյան

Վ. Քերոբյան. «2020 թվականին տնտեսական անկումը 8.5% կլինի»

«Ներմուծման, արտահանման և սպառման ոլորտներում մոտ 20% անկում կա: 2020 թվականին նախորդ տարվա համեմատ տնտեսական անկումը 8.5% կլինի՝ իմ կարծիքով»,- այս մասին Կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում հայտնեց էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։

2021 թվականի տնտեսական աճի վերաբերյալ նախարարն ասաց, որ իր լավատեսությունը չի փոխվել. «Երկնիշ տնտեսական աճն իմ թիրախն է»:

Ըստ Վահան Քերոբյանի՝ այս տարի գնաճը թիրախային մակարդակում է, այն չի գերազանցելու 2-2.5%-ը:

«Էապես ավելի քիչ գնաճ կա մեզ մոտ, քան մեր հարևան երկրներում»,- ասաց նախարարը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter