HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Քաղաքական խորհրդակցություններ՝ «Հանրապետություն» և ՄԱԿ կուսակցությունների նախագահների հետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր՝ հունվարի 14-ին, քաղաքական խորհրդակցությունների շրջանակում առանձին հանդիպել է «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանին և Միավորված աշխատանքային կուսակցության նախագահ Գուրգեն Արսենյանին:

Ինչպես հայտնում է վարչապետի աշխատակազմը, հանդիպումների ընթացքում քննարկվել են Ադրբեջանում պահվող գերիների հետ վերադարձին, 2021 թվականին խորհրդարանական արտահերթ ընտրությունների անցկացմանը և տնտեսության զարգացման հեռանկարներին վերաբերող հարցեր: Վարչապետը լսել է կուսակցությունների ներկայացուցիչների կարծիքներն ու դիրքորոշումները:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter