HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

ԱՀԿ. 2021 թվականին կորոնավիրուսի համավարակը կարող է ավելի ծանր լինել

Կորոնավիրուսի համավարակի երկրորդ տարին կարող է ավելի ծանր լինել, քան առաջինը։ Այդ մասին հայտարարել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության արտակարգ իրավիճակների ծրագրի տնօրեն Մայք Ռայանը։ Նրա ելույթը հեռարձակել է կազմակերպության թվիթերյան միկրոբլոգը։ 

«Կորոնավիրուսի համավարակի երկրորդ տարին է։ Այն կարող է լինել ավելի ծանր՝ հաշվի առնելով փոխանցման դինամիկան և որոշ խնդիրներ, որոնք տեսնում ենք»,- հայտարարել է Ռայանը։

Ռայանի խոսքերով՝ Հյուսիսային կիսագնդում, առաջին հերթին Հյուսիսային Ամերիկայում և Եվրոպայում, ԱՀԿ-ն տեսնում է «իդեալական սեզոնային փոթորիկ», երբ մարդիկ ցրտի պատճառով հաճախ մտնում են շինությունների ներսը, ինչը երբեմն անհնարին է դարձնում սոցիալական հեռավորության պահպանումը։ ԱՀԿ ներկայացուցիչը ընդգծել է, որ վերջինս, աշխարհի բազմաթիվ երկրներում, նպաստում է վիրուսի տարածմանը։ 

Միևնույն ժամանակ, ԱՀԿ COVID-19-ի արձագանքման տեխնիկական ղեկավար Մարիա Վան Կերկհովեն զգուշացնում է, որ ամանորյա արձկակուրդներից հետո որոշ երկրներում կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակը կարող է վատանալ։ 

Ավելի վաղ, ԱՀԿ-ն իր շաբաթական զեկույցում հայտնել էր, որ հունվարի 4-10-ն ընկած ժամանակահատվածում կորոնավիրուսով վարակակիրների թիվն աշխարհում աճել է ռեկորդային 5 միլիոնով։ Դրան նախորդած երկու շաբաթների ընթացքում նոր դեպքերի թիվը կրճատվել էր։ Հունվարի 4-10-ն ընկած ժամանակահատվածում աշխարհում կորոնավիրուսից մահացել է մոտ 85 000 մարդ։ Հայտնաբերված դեպքերի 51 %-ը և մահվան դեպքերի 45 %-ը հայտնաբերվել են Ամերիկա աշխարհամասում։

Լուսանկարը՝ Associated Press գործակալության

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter