ՄԻՊ-ը հանդիպել է պատերազմական գործողությունների ավարտից հետո գերեվարված շիրակցիների ընտանիքներին
ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է արել՝ նշելով, որ այցելել են գերեվարված զինծառայողների ընտանիքներին։
«Այսօր վաղ առավոտից Գյումրիում ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանի հետ միասին հանդիպումներ ենք ունեցել Շիրակից մեր այն զինծառայողների ընտանիքների հետ, որոնք ադրբեջանական զինված ուժերի կողմից գերեվարվել են պատերազմական գործողությունների ավարտից հետո: Քննարկվել են գերիի կարգավիճակ ունեցող հայ զինծառայողների իրավունքների պաշտպանությանն առնվող հարցեր», - գրել է Թաթոյանը։:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել