HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Հարավային Կորեայի բարձրագույն դատարանը հաստատել է նախկին նախագահ Պակ Կըն Հեի ազատազրկման 22-ամյա ժամկետը

Հարավային Կորեայի բարձրագույն դատարանը Սեուլում ուժի մեջ է թողել երկրի նախկին նախագահ, 68-ամյա Պակ Կըն Հեի պատժաչափը, որը 22 տարվա ազատազրկման է դատապարտվել՝ ծառայողական լիազորությունների չարաշահման, կաշառակերության և շորթման համար։ Այդ մասին գրում է «Deutsche Welle»-ն՝ հղում անելով Yonhap News Agency գործակալությանը։ 

Լսումների ընթացքում քննարկվել է դատախազության 2020 թվականի հուլիսի որոշման դեմ բողոքը, որը միջնորդել էր կրճատել պատժի ժամկետը։ Դատարանը նաև ուժի մեջ է թողել Պակ Կըն Հեի նկատմամբ սահմանված 18 միլիարդ վոն (13 միլիոն եվրո) տուգանքը, սակայն հանել ավելի վաղ առաջադրված որոշ մեղադրանքներ։

22 տարվանից 2-ը նախկին նախագահը ստիպված կլինի բանտում անցկացնել պետության ղեկավարի պաշտոնին թեկնածուների առաջադրման գործընթացին անօրինական միջամտելու համար։ 

2017 թվականի մարտին Պակ Կըն Հեն, Հարավային Կորեայի սահմանադրական դատարանի որոշմամբ, հեռացվել էր իշխանությունից, վաղաժամկետ դադարեցվել էին նրա լիազորությունները, իսկ այնուհետ նախկին նախագահը ձերբակալվել էր։ Վերաքննիչ դատարանը նախկին նախագահի ազատազրկման ժամկետը բարձրացրել էր մինչև 30 տարվա։ Ավելի ուշ, դատավճիռը մի քանի անգամ վերանայվել է։ Սեուլի բարձրագույն դատարանը վերջակետ է դրել Պակ Կըն Հեի գործում։ Հունվարի 14-ի դատավճիռը վերջնական է և այլևս վերանայման ենթակա չէ։

Լուսանկարը՝ Associated Press գործակալության

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter