Մ-6 ավտոճանապարհի Հաղպատի խաչմերուկից մինչև Նեղոց ճանապարհահատվածն այսօր մի քանի ժամով փակ է լինելու
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ Հայաստանի տարածքում կան փակ ավտոճանապարհներ։
Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհները փակ են։
Մ-6 միջպետական նշանակության ավտոճանապարհի Հաղպատի խաչմերուկից մինչև Նեղոց ճանապարհահատվածը հունվարի 15-ին՝ ժամը 13:30-ից մինչ 17:00-ն, պայթեցման աշխատանքներով պայմանավորված՝ փակ է լինելու։
Կոտայքի մարզի Հրազդան, Աբովյան, Չարենցավան քաղաքներում, Արագածոտնի մարզի Ապարան քաղաքում և Ծաղկահովիտ գյուղում, Շիրակի մարզի Աշոցք գյուղում տեղում է ձյուն։
Լարսի մասին
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը ձնահյուսի վտանգի պատճառով փակ է բոլոր տիպի տրանսպորտային միջոցների համար, ինչպես նաև ռուսական կողմում կա կուտակված 100 բեռնատար ավտոմեքենա:
ՀՀ ԱԳՆ-ից ստացված տեղեկատվության համաձայն՝ օտարերկրացիների՝ Վրաստան մուտքն արգելող որոշումը շարունակում է ուժի մեջ մնալ։ Արգելքը չի վերաբերում բեռնափոխադրումներին:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել