HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նախարար Ռոմանոս Պետրոսյանը խորհրդակցություն է անցկացրել ջրային ոլորտի բարեփոխումների թեմայով

Շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանը նախարարության լիցենզիաների, թույլտվությունների և համաձայնեցումների վարչության, ջրային քաղաքականության վարչության, ռազմավարական քաղաքականության վարչության պատասխանատուների, ոլորտը համակարգող փոխնախարար Տիգրան Սիմոնյանի և ջրավազանային տարածքային կառավարման 6 բաժինների ղեկավարների հետ ընդլայնված աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել՝ ջրային ոլորտի բարեփոխումների թեմայով: 

Նախարարության հաղորդագրության համաձայն՝ քննարկվել են ջրօգտագործման թույլտվությունների հայտերի ընդունման, դրանց գնահատման, երկարաձգման, չեղարկման ամբողջ ռազմավարության վերանայման, Ջրային օրենսգրքում փոփոխություններ անելու հարցը։ 

Ջրային օրենսգրքի առկա փոփոխությունները սառեցվել էին ամիսներ առաջ, որը վերամեկնարկեց երեկվա հանդիպման ժամանակ և նախարարությունը հանդես կգա նոր օրենքի նախագծի փաթեթով։ Նոր ջրային օրենսգիրքը պետք է լինի համապարփակ և միջազգային չափորոշիչներին համապատասխան։

Նախարարը ջրավազանային տարածքային կառավարման բաժինների և նախարարության համապատասխան ստորաբաժանումների ղեկավարներին հանձնարարեց նախքան նախագծի փաթեթը Կառավարություն ուղարկելը՝ կարճ ժամկետում գույքագրել խնդիրները, առանձնացնել նկատառումներն ու առաջարկները։

Քննարկվել են ՀԷԿ-երի ջրառի և էկոթողքերի խախտումները պետք է կարողանալ օգտագործել գետերի ողջ պոտենցիալը՝ խստագույնս պահպանելով բնապահպանական նորմերը։ Առանձնահատուկ անդրադարձ է կատարվել Եղեգիս գետի կիրճում առկա բնապահպանական աղետալի իրավիճակի ու գետում առաջացած անթույլատրելի սակավաջրության խնդրին։

Ավելի վաղ ստեղծվել էր միջգերատեսչական աշխատանքային խումբ, որը զբաղվում է Եղեգիս գետի վրա տեղակայված փոքր հէկերում առկա խնդիրներով։ Ուսումնասիրության պետք է ենթարկվեն Եղեգիս գետի վրա տեղակայված 17 հիդրոէլեկտրակայաններին տրամադրված ջրօգտագործման թույլտվությունները, վերհանվեն դրանցում առկա անհամապատասխանություններն ու անճշտությունները, վերանայվեն ջրօգտագործման թույլտվությամբ սահմանված չափաքանակներն ու հստակեցվի փհէկերի կողմից փաստացի իրականացվող ջրառի ծավալը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter