HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արցախի ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանն ընդունել է «Մայրություն» ՀԿ-ի մի խումբ ակտիվիստների

ԱՀ ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը հունվարի 14-ին ընդունել է «Մայրություն» հասարակական կազմակերպության մի խումբ ակտիվիստների՝ կառույցի նախագահ Հասմիկ Միքայելյանի գլխավորությամբ:

Արցախի Հանրապետության Ազգային Ժողովի լրատվության և հանրության հետ կապերի բաժնի հաղորդմամբ՝ քննարկվել են հետպատերազմյան իրողությունների հետ կապված հարցեր: Մասնավորապես անդրադարձ է կատարվել պատերազմական գործողությունների արդյունքում անտուն մնացած քաղաքացիների հիմնախնդիրներին:

8000 ընտանիք կացարանի կարիք ունի: Արդեն իսկ գործուն քայլեր են արվում ակտիվ բնակարանաշինության համար: Հնչեցվեց մտահոգություն Ստեփանակերտի գերբնակեցման կապակցությամբ, ինչին ի պատասխան խորհրդարանի ղեկավարը տեղեկացրեց, որ մոտ 600 տուն կվերանորոգվի գյուղական բնակավայրերում:

ԱԺ նախագահն անդրադարձել է ռազմագերիների և անհետ կորածների ճակատագրերին՝ շեշտելով, որ իշխանությունների կողմից ամեն ջանք գործադրվում է տղաների գտնվելու վայրը հայտնաբերելու ու նրանց տուն վերադարձնելու ուղղությամբ:

Արթուր Թովմասյանը շեշտել է այն միտքը, որ ամեն մեկը իր տեղում ազնիվ ծառայելով՝ կնպաստի երկրում կայունության հաստատմանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter