HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

Արման Սարգսյան. «Ինձ համար որպես սկզբունք դրված չէ, որ եթե եղել եմ ոստիկանության պետ, հետևաբար չեմ կարող լինել երկրորդ կամ երրորդ դեմք»

Պաշտպանության նորանշանակ փոխնախարար, նախկին ոստիկանապետ Արման Սարգսյանը մեծ պատիվ ու պատասխանատվություն է համարում հետպատերազմյան շրջանում իրեն վստահված պաշտոնը:

Այս մասին հունվարի 15-ին խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց Արման Սարգսյանը:

«Ես շուրջ 25 տարի ծառայել եմ Հայաստանի ոստիկանությունում, և նախկին հարցազրույցներից մեկում էլ պնդել եմ, որ ինչ կարգավիճակով էլ լինի, ես նորից, անգամ առանց աշխատանքի կծառայեմ երկրին որպես իրավահարգ քաղաքացի: Ինձ համար որպես սկզբունք դրված չէ, որ եթե ես եղել եմ ոստիկանության պետ, հետևաբար չեմ կարող լինել երկրորդ կամ երրորդ դեմք: Ես դրանում որևէ խնդիր չեմ տեսնում»,- ասաց Սարգսյանը: Պաշտպանության փոխնախարարը համոզմունք հայտնեց, որ փորձելու է այս դժվար ժամանակահատվածում իր լուման ներդնել հայրենիքի անվտանգության հարցում:

Ինչ վերաբերում է ոստիկանապետի պաշտոնից իր ազատման պատճառին, Սարգսյանը պատասխանեց, որ թե՛ նշանակումը, թե՛ ազատումը վարչապետի որոշելիքն է: Դիտարկմանը, որ վերջինս պաշտոնից ազատվել է ԶՈՒ ԳՇ նախկին պետի որդու հարսանիքից անմիջապես հետո, այդ նույն օրն են աշխատանքից ազատվել նաև ԳՇ պետն ու ԱԱԾ տնօրենը, արդյոք հարսանիքն է եղել պատճառը, նախկին ոստիկանապետը պնդեց` պատճառը դա չէ եղել: Ըստ նրա` միգուցե ինչ-որ հարցերում թերացել է, այդ թվում կորոնավիրուսի դեմ պայքարում: Սարգսյանը նշեց, որ Պաշտպանության փոխնախարարի պաշտոնում գիշերուզօր ծառայելու է պետությանը` հնարավորինս շատ օգուտ տալու համար:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter