
Վաղաժամկետ դադարել են Արցախի գլխավոր դատախազ Մհեր Աղաջանյանի լիազորությունները
Արցախի Հանրապետության Ազգային Ժողովի լրատվության և հանրության հետ կապերի բաժնի հաղորդմամբ՝ ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը հունվարի 15-ին հանդես է եկել պաշտոնական հաղորդագրությամբ, որում ասվում է, որ դադարել են Արցախի գլխավոր դատախազի լիազորությունները:
««Դատախազության մասին» օրենքի 62-րդ հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետի համաձայն՝ հունվարի 9-ին գլխավոր դատախազը Ազգային ժողով էր ներկայացրել հրաժարականի դիմում և սահմանված կարգով կրկին դիմում է ներկայացրել հունվարի 15-ին:
Ըստ այդմ՝ «Դատախազության մասին» օրենքի 62-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ հունվարի 15-ից վաղաժամկետ դադարել են գլխավոր դատախազ Մհեր Աղաջանյանի լիազորությունները»:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել