HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ովքեր են համարվում ԱՀ-ում պատերազմի պատճառով բնակելի անշարժ գույք կորցրած քաղաքացիների աջակցության ծրագրի շահառու

Արցախի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը հրապարակել է ԱՀ-ում պատերազմի պատճառով բնակելի անշարժ գույք կորցրած քաղաքացիների աջակցության ծրագրի վերաբերյալ տեղեկություն:

«1. Միջոցառման շահառու են 2020թ-ի նոյեմբերի 16-ի դրությամբ փաստացի ՀՀ-ում կամ Արցախում գտնվող այն քաղաքացիները, ում հաշվառման վայրի հասցեում գտնվող բնակելի անշարժ գույքը դարձել է բնակության համար ոչ պիտանի՝
1) ԱՀ-ում 2020 թվականի սեպտեմբերի 27-ի դրությամբ հաշվառված և առնվազն 3 ամիս փաստացի բնակված քաղաքացիները,
2) ԱՀ-ում 2020 թվականի սեպտեմբերի 27-ից հետո հաշվառված երեխաները:

2. Միջոցառման շահառու չեն հանդիսանում 2020 թվականի սեպտեմբերի 27-ից Ադրբեջանի Հանրապետության կողմից ԱՀ դեմ սկսված պատերազմական գործողությունների հետևանքով Ադրբեջանի Հանրապետության վերահսկողության տակ անցած համայնքներում հաշվառված քաղաքացիների աջակցության միջոցառման շահառուները։

3. Աջակցությունը տրամադրվում է միանվագ դրամական օգնության ձևով՝ յուրաքանչյուր շահառուի համար 250 000 դրամի չափով։

4. Միանվագ դրամական օգնությունը տրամադրում է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության ծառայությունը, էլեկտրոնային եղանակով ներկայացվող դիմումի հիման վրա։

5. Դիմումը ներկայացնելու համար անձը https://dimum.ssa.am/ կայքէջից մուտք է գործում և ներկայացնում դիմում՝ ներառելով հետևյալ տվյալները՝
1) եթե դիմումը ներկայացնելու պահին շահառուն չափահաս է, ապա շահառուի անունը, ազգանունը, անձը հաստատող փաստաթղթի սերիան ու համարը.
2) եթե դիմումը ներկայացնելու պահին շահառուն անչափահաս է, ապա ծնողի անունը, ազգանունը, անձը հաստատող փաստաթղթի սերիան ու համարը, երեխայի անձը հաստատող փաստաթղթի սերիան ու համարը, ծննդյան վկայականի էլեկտրոնային լուսապատճենը.
3) շահառուի, իսկ այն դեպքում, երբ դիմումը ներկայացնող շահառուն անչափահաս է ծնողի էլեկտրոնային փոստի հասցեն և բջջային հեռախոսահամարը:

6. Դիմումը պետք է ներկայացվի մինչև 2021 թվականի հունվարի 27-ը ներառյալ:

7. Միանվագ դրամական օգնությունը տրամադրվում է կանխիկ եղանակով՝ Հայփոստի կամ Արցախփոստի միջոցով:

8. Դիմումը բավարարելու դեպքում շահառուի տվյալները ներառվում են վճարման ցուցակ:

9. Վճարման ցուցակը Հայփոստին փոխանցելու օրվան հաջորդող օրը Ծառայությունն այդ մասին բջջային հեռախոսահամարին էլեկտրոնային հաղորդագրություն ուղարկելու միջոցով տեղեկացնում է շահառուներին։

10. Աջակցության գումարը չի կարող բռնագանձվել և ենթակա չէ ժառանգման:

11. Միանվագ դրամական օգնությունը վճարվում է շահառուին (անչափահաս շահառուի դեպքում՝ շահառու ծնողին) կամ նրա տված՝ նոտարական կարգով վավերացված լիազորագիրը ներկայացրած անձին՝ անձը հաստատող փաստաթղթի հիման վրա»։

Մեկնաբանություններ (1)

Նաիրա
Ես մինչ օրս չեմ օգտվել այդ միջոցառումից: 22 տարի ապրել եմ Քաշաթաղի շրջանում Ջանֆիդա գյուղում և Որոտան քաղաքում: Պատերազմի հետևանքով կորցրել եմ երկու տունս, գույքս և տնտեսությունս: Ամուսինս` Հայկ Կիրակոսյանը 2020 թ սեպտեմբերից կամավոր միացել է Ջրականի ցորամասին և մինչև պատերազմի ավարտը մասնակցել է մարտական գործողություններին, իսկ որդիս` Նվեր Սիմոնյանը, որպես ժամկետային զինծառայող է մասնակցել մարտական գործողություներին, այժմ էլ շարունակում է ծառայել Արցախում: Ինչն է պատճառը, որ նշված ծրագրից չեմ կարողանում օգտվել:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter