HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վարկային կազմակերպությունը վերահաշվարկների արդյունքում վերադարձման ենթակա գումարները կփոխանցի հաճախորդներին

Համաձայն Կենտրոնական բանկի իրականացրած վերահսկողական միջոցառման և «ՄՈԳՈ» ՈՒՎԿ ՍՊԸ-ի ընդունած որոշման՝ Կենտրոնական բանկն իրազեկում է.

«ՄՈԳՈ» ՈՒՎԿ-ի այն հաճախորդները, որոնք սկսած 01.09.2019 թ.-ից մինչև 31.12.2020 թ.-ը ընկած ժամանակահատվածում Ընկերությունում կատարել են իրենց վարկային պարտավորությունների ամբողջական վաղաժամկետ մարումներ և որոնց գծով չի կատարվել վերահաշվարկ վարկերի մարման պահին, կարող են հետ ստանալ Ընկերության կողմից կատարված վերահաշվարկների արդյունքում վերադարձման ենթակա գումարները։ Ընկերությունը կվերադարձնի այդ գումարները 2021 թ. ընթացքում` համաձայն ստորև բերվող ժամանակացույցի։

ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայությունը տեղեկացնում է, որ Կենտրոնական բանկի նախագահի 2020 թ. դեկտեմբերի 23-ի որոշումով պատասխանատվության միջոց է կիրառվել «ՄՈԳՈ» ՈՒՎԿ ՍՊԸ-ի նկատմամբ՝ Կենտրոնական բանկի Ֆինանսական վերահսկողության և լիցենզավորման դեպարտամենտի իրականացրած վերահսկողական միջոցառումների համաձայն։

Պատասխանատվության միջոցը կիրառվել է «Սպառողական կրեդիտավորման մասին» ՀՀ օրենքով և ՀՀ ԿԲ Խորհրդի 28.07.2009 թվականի թիվ 229-Ն որոշմամբ հաստատված կանոնակարգ 8/05-ով սահմանված պահանջների խախտման արդյունքում. կիրառվել է տուգանք՝ 500.000 ՀՀ դրամ գումարի չափով։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter