ԿԸՀ-ն քննարկելու է եթերաժամի եւ գովազդային վահանակների հարցը
Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի վարչական շենքում այսօր` ժամը 17:00-ին, կգումարվի հանձնաժողովի արտահերթ նիստ:
Օրակարգում ներառված է կուսակցություններին, կուսակցությունների դաշինքներին հանրային ռադիոյից և հանրային հեռուստատեսությունից անվճար, վճարովի եթերաժամ տրամադրելու կարգը և ժամանակացույցը սահմանելու, ինչպես նաև հինգ քառակուսի մետրը գերազանցող արտաքին գովազդայյին վահանակներում քարոզչական պաստառներ փակցնելու իրավունքը համամասնական ընտրակարգով ընտրություններին մասնակցող կուսակցությունների միջև բաշխելու մասին հարցը:
ՀՀ ԿԸՀ մամլո ծառայություն
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել