Ամփոփվել են 2020 թվականին կատարած աշխատանքների արդյունքները
Պաշտպանության նախարարությունում ամփոփվել են 2020 թվականին կատարած աշխատանքների արդյունքները։
ՊՆ տեղեկացմամբ՝ միջոցառմանը ներկա են եղել Միացյալ խմբավորման հրամանատարը, հրամանատարի տեղակալները, ենթակա զորամասերի հրամանատարներն ու նրանց տեղակալները։
Զեկուցվել է 2020թ. ընթացքում անցկացված միջոցառումների և իրականացված աշխատանքների վերաբերյալ, նշվել են թերացումերն ու բացթողումները, մատնանշվել դրանց լուծման ուղիները, առաջադրվել 2021թ. ուսումնական տարվա խնդիրները։
Միջոցառման ավարտին առավել աչքի ընկած զինծառայողները խրախուսվել են։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել