HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

4-րդ զորամիավորումում ամփոփվել են ուսումնական աշխատանքների արդյունքները

4-րդ զորամիավորման ենթակայությամբ գործող զորամասերից մեկում ամփոփվել են 2020 թ. ուսումնական տարվա ընթացքում իրականացված աշխատանքների արդյունքները։

Պաշտպանության նախարարության տեղեկացմամբ, խորհրդակցության ընթացքում զեկույցներով հանդես են եկել զորամասի հրամանատարի տեղակալներն ու ծառայությունների պետերը։

Զորամասի հրամանատարը մատնանշել է արձանագրված բացթողումները և ներկայացրել 2021թ. աշխատանքների հիմնական ուղղությունները՝ շեշտադրելով մարտական պատրաստության, մարտական հերթապահության և զինվորական կարգապահության ցուցանիշների բարձրացման անհրաժեշտությունը։

Խորհրդակցության ավարտին մի շարք զինծառայողներ խրախուսվել են հրամանատարության կողմից։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter