HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ես պատժում եմ

ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովում քննարկվեց «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» օրենքի փոփոխությունների փաթեթը, որտեղ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի (ՏՄՊՊՀ) նախագահ Գեղամ Գևորգյանը խոսեց ՏՄՊՊՀ առաքելության մասին։ Ստորև կարդացեք, թե ինչպես է սահմանված ՏՄՊՊՀ առաքելությունն իրենց կանոնադրության մեջ (մեջբերում կայքից), այնուհետև դիտեք տեսանյութը, թե ինչպես է դա պատկերացնում ՏՄՊՊՀ նախագահը։

ՏՄՊՊՀ առաքելությունը եւ նպատակները

ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նպատակն է պաշտպանել եւ խրախուսել ազատ տնտեսական մրցակցությունը, ապահովել բարեխիղճ մրցակցության համար անհրաժեշտ միջավայր, նպաստել ձեռնարկատիրության զարգացմանը եւ սպառողների շահերի պաշտպանությանը Հայաստանի Հանրապետությունում:

Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի խնդիրներն են՝

  • ձեռնարկատիրության զարգացման եւ սպառողների շահերի պաշտպանության նպատակով տնտեսական մրցակցության պաշտպանումը եւ խրախուսումը,
  • բարեխիղճ եւ ազատ մրցակցության համար անհրաժեշտ միջավայրի ապահովումը,
  • հակամրցակցային գործունեության կանխարգելումը, սահմանափակումը եւ նախազգուշացումը,
  • տնտեսական մրցակցության պաշտպանության նկատմամբ վերահսկողությունը:

Հայաստանի Հանրապետության տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովն իրականացնում է տնտեսական մրցակցության պաշտպանությունը: Հանձնաժողովի հիմնական առաքելությունը մրցակցային շուկաների պաշտպանությունն ու խրախուսումն է:

 աղբյուրը՝ hamakarg.am

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter