HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիգորի Մարտիրոսյանը խորհրդակցություն է անցկացրել՝ նվիրված դրամական աջակցության տրամադրման գործընթացում առկա խնդիրներին

ԱՀ պետական նախարար, ֆինանսների նախարար Գրիգորի Մարտիրոսյանը հրավիրել է խորհրդակցություն՝ նվիրված դրամական աջակցության տրամադրման գործընթացում առկա խնդիրներին: Այս մասին տեղեկացնում է Արցախի տեղեկատվական շտաբը:

Պետական նախարարը նշել է, որ ԱՀ կառավարությունը արցախյան վերջին պատերազմի ժամանակ առաջացած սոցիալական դժվարությունները հաղթահարելու համար նախատեսված դրամական աջակցությունը տրամադրելու համար կիրառելու է այլընտրանքային միջոցներ:

Գործընթացը դյուրացնելու համար, մասնավորապես, կմեծանա «Ղարաբաղ Տելեկոմ» ընկերության ներգրավվածությունը: Ծրագրային անհրաժեշտ բազան ապահովելուց և կազմակերպչական աշխատանքներն իրականացնելուց հետո սոցիալական աջակցության ծրագրերի, այդ թվում, առաջիկա ամիսներին նախատեսվող 68 000-ական դրամների վճարումները, կիրականացվի կապի օպերատորի սպասարկման սրահներում:

Քննարկվում է նաև գումարը քարտային հաշվին փոխանցելու հնարավորությունը: «Արցախփոստ» ընկերությունը նույնպես շարունակելու է աջակցության գումարների տրամադրման գործընթացը: Հերթերից խուսափելու համար առաջիկայում իրականացնելու է նաև կենսաթոշակի, նպաստի վճարումը փոստատարների կողմից հասցեական առաքման միջոցով:

Խորհրդակցությանը մասնակցել են աշխատանքների համակարգման համար իրավասու մարմիների պատասխանատուներ և ներկայացուցիչներ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter