HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

2021-ին հայտարարված 100-ի փոխարեն կտեղադրի 300 նոր վերելակ

Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանի որոշմամբ քաղաքապետարանն այս տարի նախօրոք հայտարարված 100-ի փոխարեն կտեղադրի 300 նոր վերելակ։ Միջոցները կհատկացվեն համայնքային բյուջեից: Այս մասին հայտնում է Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի
տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը։
Այսօր մայրաքաղաքում փոխարինման ենթակա շուրջ 3000 վերելակ կա: Հաշվի առնելով ծրագրի ծավալները՝ նախ ընտրվում են ամենամաշվածները:

«Վերելակներն առհասարակ իրենց պիտանելիության ժամկետը սպառել են ամբողջ քաղաքով մեկ, բնական է, հնարավոր չէ միանգամից բոլորը փոխել և ինչպես էլ կատարվի ընտրությունը, ինչքան էլ փորձենք օբյեկտիվ պայմաններ հաշվի առնել, այո, լինելու են նաև բնակիչներ, որոնց թվալու է՝ իրենց վերելակն ավելի կարևոր էր, բայց հավատացնում եմ ձեզ, փորձում ենք նախևառաջ հաշվի առնել մասնագետների տված եզրակացությունը»,- ասել է Արաբկիր վարչական շրջանի ղեկավար Արամ Դանիելյանը:

Այս տարի նոր վերելակներ կտեղադրվեն նաև պատերազմի ընթացքում հաշմանդամ դարձած քաղաքացիների շենքերում: Մուտքերը ևս կհարմարեցվեն սայլակով տեղաշարժին: Վերելակների փոխարինման ծրագրի տեխնիկական բնութագրում որպես պարտադիր պահանջ մի շարք չափորոշիչներ են սահմանված: «Տեղադրվող բոլորովին նոր վերելակները հարմարեցվում են տեսողության, լսողության և հենաշարժողական խնդիրներ ունեցող անձանց գործածությանը»,- հայտնում է քաղաքապետարանը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter