HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հ2-ը պայքարելու է վերգետնյա եթերային հեռարձակումը վերականգնելու համար

Հայաստանի երկրորդ հեռուստաալիքը ծանուցել է հեռուստադիտողներին, որ հունվարի 21-ից ալեհավաքի միջոցով այլևս չեն կարողանալու դիտել իրենց հաղորդումները, քանի որ Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի 2021 թվականի հունվարի 15-ի որոշմամբ Հայկական երկրորդ հեռուստաալիքը զրկվել է վերգետնյա եթերային հեռարձակում իրականացնելու հնարավորությունից։

«Մեր հեռուստաընկերությունը համարում է այս որոշումը ոչ իրավաչափ և խտրական և բոլոր օրինական միջոցներով պայքարելու է վերգետնյա եթերային հեռարձակումը վերականգնելու համար»,- ասված է Հ2 հեռուստաընկերության հաղորդագրության մեջ:

Մինչ այդ Հայկական երկրորդի հաղորդումները հունվարի 21-ից սկսած հասանելի կլինեն դիտել միայն ցանցային օպերատորների կամ մալուխային ցանցերի միջոցով, ինչպիսիք են օրինակ, U-com-ը, Rostelecom-ը, Beeline-ը, Viva MTS-ը և մյուս բոլոր մալուխային ցանցերը, նաեւ՝ հ2-ի YouTube-յան ալիքի և ֆեյսբուքյան էջի միջոցով:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter