HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«ԱՅԲ»-ը երկու հայցադիմում է ներկայացրել վարչական դատարան

«Այբ» կրթական հիմնադրամը պետական մարմինների միջամտությունների կապակցությամբ այսօր երկու հայցադիմում է ներկայացրել ՀՀ վարչական դատարան։ Հիմնադրամի հաղորդագրությունից եզրակացնում ենք, որ այդ հայցադիմումները ներկայացվել են դատախազության եւ Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության դեմ։

«Հիմնադրամը վերահաստատում է իր դիրքորոշումն առ այն, որ վարչական, քննչական կամ ցանկացած այլ մարմինների ճնշումները չեն կարող տալ իրական պատվիրատուների ցանկալի արդյունքը։  

Բացի դրանից, հաշվի առնելով վերջին 2,5 տարվա ընթացքում տեղի ունեցած գործողությունները, «Այբ» կրթական հիմնադրամը կնախաձեռնի իրավական նոր գործընթաց, որի մանրամասները հանրությանը կներկայացվեն առաջիկայում»,- ասված է «ԱՅԲ»-ի հաղորդագրության մեջ։ 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter