HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Ռուսաստանը 300 հոգանոց զորախումբ է ուղարկել Սիրիայի Ալ-Հասաքա մարզ

Ռուսաստանը զինվորականների հավելյալ ստորաբաժանում է ուղարկել Սիրիայի Ալ-Հասաքա մարզ։ Այդ մասին երկուշաբթի՝ հունվարի 18-ին, հայտնել է ռուս-սիրիական միացյալ դիտորդական կետի մայոր Դմիտրի Սունցովը։ Ընդհանուր առմամբ, այնտեղ կտեղակայվի մոտ 300 զինվորական։ 

Ըստ Սունցովի՝ ռուսական ստորաբաժանման հիմնական խնդիրը կլինի «նպաստել տարածաշրջանում հակամարտության դեէսկալացիային»։ Բացի այդ, նրանք կհետևեն հրադադարի ռեժիմի պահպանմանը և կօգնեն տեղացիներին։

Սիրիական Ալ-Հասաքա մարզը սահմանակից է Թուրքիային։ Ռուս զինծառայողներն այնտեղ տեղակայված են Մոսկվայի և Անկարայի՝ տարածաշրջանում կայունության ապահովման պայմանավորվածությունների շրջանակներում։ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը համապատասխան հուշագիրը ստորագրել են 2019 թվականի հոկտեմբերի 22-ին։ Վերջինիս համաձայն՝ Ռուսաստանը ռազմական ոստիկանության ստորաբաժանումներ է ուղարկել սիրիական այն շրջաններ, որոնք սահմանակից են անվտանգության գոտիներին։ Ռուսական և թուրքական ուժերը միասին պարեկություն են անում Եփրատ գետից արևելք ընկած շրջանում։

Լուսանկարը՝ AFP via Getty Images

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter