
PicsArt ընկերությունը կրթական ծրագիր է առաջարկում հայրենիքի պաշտանությանը մասնակցած զինվորներին
Հայրենիքի պաշտանությանը մասնակցած զինվորներին PicsArt ընկերությունը հրավիրում է մասնակցել «Առաջընթաց» կրթական ծրագրին։
Ծրագրին մասնակցելու համար ընկերությունը խնդրում է լրացնել դիմումը հետեւյալ հղումով, որից հետո ծրագրի աշխատանքային խումբը կապ կհաստատի դիմորդի հետ հետագա քայլերը հստակեցնելու նպատակով։
2020 թվականը PicsArt-ը ամփոփեց կարևորագույն նախաձեռնությամբ՝ «Առաջընթաց» կրթական ծրագրի մեկնարկով։ Ծրագրի նպատակն է հաշմանդամություն ունեցող զինվորներին վերապատրաստել որպես ՏՏ ոլորտի մասնագետներ՝ համապատասխան որակավորմամբ աշխատանք գտնելու համար։ Այս նախագծով PicsArt-ը զորակցելու է ծրագրի շահառուներին Հայաստանում կերտելու արժանապատիվ և բարեկեցիկ կյանք:
«Առաջընթաց» ծրագրի համառոտ նկարագիրը՝
▪Բովանդակություն.
Տեղեկատվական Տեխնոլոգիաների մասին ներածություն (ինֆորմատիվ, օպերացիոն համակարգեր, Web զարգացում, տվյալների բազա, ալգորիթմներ, Kotlin ծրագրավորման լեզու)
▪Թրեյներներ-մենթորներ՝ ՏՏ ոլորտի մասնագետներ
▪Դասընթացի ձևաչափ ՝ առցանց
▪Փուլային ընդունելություն ՝ թեստ համակարգչային եղանակով (մաթեմատիկական գիտելիքները, ճանաչողական և մտավոր կարողությունների շրջանակը չափող թեստեր), հարցազրույցներ (մշակութային, մտածելակերպը քննող, հոգեբանական և այլն)
▪Դասընթացի ընթացքը՝ միջանկյալ թեստեր, տնային հանձնարարություններ, վարժություններ, նախագծեր, ավարտական թեստ
▪Լեզուն՝ հայերեն, մասնագիտական անգլերեն արտահայտություններով
▪Դասընթացի տևողությունը՝ 4-6 ամիս
▪Հաճախականությունը՝ շաբաթական 4 անգամ (օրական 2 - դասաժամ սեսիա՝ ընդհանուր 3-4 ժամ տևողությամբ)
▪Առաջին դասընթացի մեկնարկը՝ փետրվարի 1-ից (2021)
▪Տրամադրվում է սերտիֆիկատ:
Հետադարձ կապ` [email protected]
Մեկնաբանել