Արցախում օրվա ընթացքում զենք-զինամթերքի վնասազերծման աշխատանքներ են նախատեսվում
Արցախի Հանրապետության արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը տեղեկացնում է, որ այսօր, օրվա ընթացքում զենք-զինամթերքի վնասազերծման աշխատանքներ են նախատեսվում Մարտակերտի շրջանի Ճանկաթաղ, Մոխրաթաղ և Տոնաշեն համայնքներում, Ասկերանի շրջանի Նորագյուղ, Այգեստան, Խնածախ և Հարավ համայնքներում, Մարտունի քաղաքում և հարակից բնակավայրերում:
«Պայթյունների ձայներ լսելու դեպքում խնդրում ենք խուճապի չմատնվել: Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք զանգահարել ԱԻ ծառայության 911 ահազանգման կենտրոն», - նշված է գրառման մեջ:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել