Նոր փոստային պրոդուկտ
Ապրիլի 2-ին առաջին անգամ մարվեց և «Հայփոստ»-ի կողմից շրջանառության մեջ կդրվեց նոր փոստային պրոդուկտ` նամականիշով ծրար` «Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 20-ամյակը» թեմայով:
Նամականիշի մարման արարողությունն իրականացրեցին Ռուսաստանի Դաշնության արտգործնախարար Սերգեյ Լավրովը և Հայաստանի Հանրապետության արտագործնախարար Էդվարդ Նալբանդյանը:
Նամականիշով ծրարը փոստային վճարման միջոց է: Այն իրենից ներկայացնում է փոստային ծրար, որի վրա տպված է նամականիշի պատկերը, որը ծրարից զատ վաճառքում չկա: Նամականիշով ծրարներն ընդունված են աշխարհի բոլոր զարգացած փոստային օպերատորների կողմից. փոստային վճարման այս միջոցները նպաստում են փոստային առաքանիների շարժի ակտիվացմանը:
Մինչ այս, «Հայփոստ»-ը մշտապես անդրադարձել է պետական և միջազգային կարևորագույն հոբելյաններին և տարելիցներին` շրջանառության մեջ դնելով նամականիշեր, գեղաթերթիկներ և բացիկներ: Այս շարքն այսուհետ կլրացնեն նամականիշով ծրարները:
«Հայփոստ»
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել