
Սյունիքում ականի պայթյունից 2 փրկարար է տուժել
Արտակարգ իրավիճակների նախարարության պաշտոնական կայքը տեղեկացանում է, որ այսօր՝ ժամը 12:20-ի սահմաններում, Սյունիքի մարզի Մեղրու տարածաշրջանի Նռնաձոր գյուղի հարակից տարածքում պատերազմի ընթացքում զոհված զինծառայողների և քաղաքացիական անձանց աճյունների որոնողական աշխատանքներ իրականացնելիս ականի պայթյունի հետևանքով վիրավորում են ստացել Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության կապիտան Արտյոմ Իգնատի Շահնազարյանը և ավագ հրշեջ փ/ծ ենթասպա Արամ Սերգեյի Նավասարդյանը:
Տուժածներն առաջին բուժօգնությունը ստացել են Մեղրու բժշկական կենտրոնում, այժմ տեղափոխվում են Կապանի հիվանդանոց:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել