HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արման Թաթոյանը Հայաստանում Գերմանիայի դեսպանի հետ հանդիպմանը ներկայացրել է Ադրբեջանում պահվող հայ գերիների վերադարձին առնչվող հարցեր

Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն այսօր ընդունել է Հայաստանում Գերմանիայի արտակարգ և լիազոր դեսպան Միխայել Յոհաննես Բանցհաֆին։ Այս մասին տեղեկացնում է ՄԻՊ աշխատակազմի հանրային կապերի բաժինը:

Արման Թաթոյանն առաջնահերթ բարձրացրել է Ադրբեջանում գերության մեջ գտնվող հայկական կողմի զինծառայողների ու քաղաքացիական անձանց իրավունքներին և նրանց անհապաղ վերադարձին առնչվող հարցեր։ Պաշտպանը դեսպանին տեղեկացրել է, որ Ադրբեջանի իշխանություններն արհեստական ձգձգում են ինչպես պատերազմական գործողությունների ընթացքում, այնպես էլ այդ գործողություններից առաջ ու դրանց ավարտից հետո Ադրբեջանում գտնվող հայկական կողմի գերիների վերադարձի և զոհվածների մարմինների փոխանակման գործընթացները:

Հանդիպմանը կողմերը քննարկվել են նաև նոր կորոնավիրուսի (COVID-19) համավարակի հիմքով Հայաստանում հայտարարված արտակարգ դրության, ինչպես նաև գործող ռազմական դրության համատեքստում մարդու իրավունքներին առնչվող հարցերը:

Կարևորվել է համատեղ ծրագրերի իրականացումը հատկապես երեխաների և կանանց իրավունքների պաշտպանության, ինչպես նաև լրագրողների կարողությունների զարգացման ոլորտներում:

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են նաև մարդու իրավունքների պաշտպանությանն առնչվող այլ հարցեր, մասնավորապես, Մարդու իրավունքների պաշտպանը կարևորել է, որ ՀՀ քրեական և քրեադատավարական օրենսդրության զարգացումների հիմքում ընկած են նաև գերմանական իրավական համակարգի հայեցակարգային մոտեցումները:

Կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել խորացնել համագործակցության ուղղությունները։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter